Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժամանել է Վիլնյուս՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի գագաթաժողովին, գրում է LRT-ն։

Ուկրաինայի նախագահը Լիտվա է ժամանել լեհական նախագահական ինքնաթիռով Լեհաստանի Ժեվուշ քաղաքից։

Նշվում է, որ նա Վիլնյուսի օդանավակայանի VIP-տերմինալից դուրս է եկել կորտեժով՝ ճանապարհին ձեռքով անելով լրագրողներին։

ՆԱՏՕ-ի գագաթաժողովն անցկացվում է Լիտվայի մայրաքաղաքում հուլիսի 11-12-ը: