Այսօր Ադրբեջանի զինված ուժերն էլ ավելի մեծ ռազմական ներուժ ունեն, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։
«Այսօր Ադրբեջանի զինված ուժերն էլ ավելի մեծ ռազմական ներուժ ունեն։ Մենք հզորանալու ենք և՛ մարտունակության, և՛ սպառազինության և տեխնիկայով հագեցվածության առումով, քանի որ այս գործընթացը շարունակական է, և այն չպետք է դադարի։ Ինչպես արդեն ասացի, մենք կհատկացնենք այնքան միջոցներ, որքան անհրաժեշտ է երկու ուղղություններով՝ ռազմական ներուժի ամրապնդում և ազատագրված հողերի վերականգնում», - ասել է Ալիեւը երեքշաբթի օրը երկրի սոցիալ-տնտեսական զարգացման առաջին կիսամյակի արդյունքներին նվիրված հանդիպման ժամանակ։





























