Դիարբեքիրի ֆուտբոլային ակումբ Դիարբեքիրսփորի նախագահը հայտնել է, թե իրականությանը չի համապատասխանում թուրքական մամուլում տեղ գտած այն տեղեկությունները թե ակումբը փոխելու է անունը եւ տարբերանշանը։

Նշենք որ թուրքական մամուլում լուրեր էին տարածվել, որ Դիարբեքիրսփորը դիմել է համապատասխան կառույցներին փոխելու անունը եւ տարբերանշանը։ Սկանդալի հիմք էր հանդիսացել տարբերանշանի նկարը որ գրեթե կրկնում էր Հայաստանի զինանշանը։