Հոկտեմբերի 2-ին Պոդոլսկում սպանված 18-ամյա Անդրեյ Ուրյուպինի սպանության գործով նոր մանրամասներ է հայտնել նրա հայրը. «Նորություններում հաղորդում են, որ Անդրեյը վիճել է նախքան ակումբ մտնելը: Սակայն ականատեսները նշում են, որ վեճը սկսվել է արդեն պարահրապարակում, ակումբ մտնելուց մեկ ժամ անց: Հենց ներսում է տեղի ունեցել Անդրեյի եւ 24-ամյա հայի կռիվը: Պատճառները հայտնի չեն: Նրանց դուրս են հանել ակումբից: Փողոցում հայ երիտասարդին օգնության է եկել նրա ադրբեջանցի ընկերը, որին այժմ փնտրում է ոստիկանությունը: Տեսագրությունում երեւում է, թե ինչպես է ադրբեջանցին հանում դանակը եւ հարվածում որդուս», - ասել է Ալեքսեյ Ուրյուպինը:
Հիշեցնենք, որ Մոսկովյան ԲԿՄԱ-ի երկրպագուն դանակահարվել էր 18-ամյա տարեդարձի օրը դիսկոտեկում: Ուրյուպովը սկսզբում վիճել էր մի հայի հետ, որին օգնության էր եկել նրա ադրբեջանցի ընկերը: Հենց ադրբեջանցին էլ դանակով երկու անգամ հարվածել է Ուրյոպովի սրտին:
Ըստ ամենայնի, իրավապահ մարմինները զգուշանում են «Սպարտակի» երկրպագու Եգոր Սվիրիդովի սպանությունից հետո տեղի ունեցած զանգվածային անկարգությունների կրկնությունից եւ ազգայնամոլական տրամադրությունների սրումից:



























