Արցախի Հանրապետության Մարտունու եւ Ասկերանի մի շարք համայնքներ արդեն խմելու ջրի մատակարարման հետ կապված խնդիրներ ունեն: Ասվում է Արցախի հանրային ՀԸ-ն պատրաստած ռեպորտաժում:
Ջրի հոսքի անկում է արձանագրվել: Էլեկտրամատակարարման ընդհատումներով և հովհարային անջատումներով պայմանավորված՝ ջուր հավաքելն ու այն բաժանորդներին հասցնելն է դժվարացել:
Առայժմ ոչ մեծ թվով համայնքներում են ստիպված եղել անցնել գրաֆիկով ջրամատակարարման:
Չի բացառվում, որ առաջիկայում խնդիրն ավելի/ կսրվի ու մեծ թվով բնակավայրեր կներառի:
Արցախի Կաղարծի գյուղում ջուր են ստանում բացառապես ինքնահոս աղբյուրներից, իսկ Ճարտար քաղաքում ջուրը լինում է օրումեջ կամ երկու օրը մեկ՝ 3-4 ժամով:











