«Ժիրինովսկի» նեյրոցանցը կարող է կուսակցական տոմս ստանալ եւ դառնալ ՌԼԴԿ անդամ կուսակցության դեկտեմբերին կայանալիք համագումարում, այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տեղեկացրել է  կուսակցության աղբյուրը։

«ՌԼԴԿ առաջիկա համագումարում, որը տեղի կունենա հավանաբար դեկտեմբերին, նախագահի ընտրություններից առաջ, կմտցվի բացառիկ որոշման մասին հարցը՝ կուսակցական տոմս կտրվի ոչ թե մարդուն, այլ «Վլադիմիր Ժիրինովսկի» արհեստական բանականությանը»,- տեղեկացրել է գործակալության զրուցակիցը։

Նա նշել է, որ կուսակցության կանոնադրությամբ փաստաթղթեր կարելի է տալ միայն մարդուն, Ռուսաստանի քաղաքացուն, սակայն ՌԼԴԿ ղեկավարությունում այս հնարավոր բացառությունը գնահատում են որպես կուսակցության հիմնադրի հավերժացման խորհրդանշական ակտ։