ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը թվիթերյան միկրոբլոգում գրառում է արել Արցախում բնակվող երկու երեխայի՝ 3-ամյա Լեոյի և 6-ամյա Գիտայի մահվան վերաբերյալ՝ ընդգծելով, որ կատարվածն Արցախի շրջափակման հետևանք է:
«Լաչինի միջանցքի 7-ամսյա արգելափակումն ու Լեռնային Ղարաբաղի ամբողջական շրջափակումն անդառնալի և կործանարար ազդեցություն է թողնում մարդկանց կյանքի վրա: Լեռնային Ղարաբաղի բնակիչներ 3-ամյա Լեոյի և 6-ամյա Գիտայի մահը լուրջ մարդասիրական իրավիճակի հետևանք է: 21-րդ դարն է: Սա չպետք է հանդուժվի», - գրել է Միրզոյանը՝ կից հրապարակելով երեխաների լուսանկարներ:





























