Բոլորը, և առաջին հերթին Հայաստանը, պետք է հասկանան, որ ոչ մի սադրանք անպատասխան չի մնա, և այդ պատասխանը կտրվի ամենակոշտ ձևով, ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

Նա նշել է, որ էլ ավելի մեծ լարվածության ստեղծումը բացասաբար է անդրադառնում խաղաղ գործընթացի վրա, հաղորդում են տեղական լրատվամիջոցները։

Ճիշտ է, Բայրամովը մոռացել էր պարզաբանել, որ Արցախում և Հայաստանի սահմանին անվերջ սադրանքների նախաձեռնողը Ադրբեջանն է։

Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը կարճ ժամանակով հրաժարվել է դիվանագիտական ​​գործառույթներից և ստանձնել զինվորականի դեր՝ սպառնալով կոշտ պատասխան տալ «ցանկացած» սադրանքին։