Ստեփանակերտում քիչ առաջ ԼՂ-ում բերման են ենթարկվել Արցախի հերոս, ԱՀ Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը և նրա որդին: Հայտնում է Hayeli.am-ը:
Ինչպես գրում է Hayeli.am-ը, ակնհայտ է, որ Արցախի հերոս Բալասանյանը խանգարում էր Արայիկ Հարությունյան- Նիկոլ Փաշինյան- Իլհամ Ալիև եռյակի պլանների իրագործմանը:
Հիշեցնենք, որ Արցախի՝ կես տարուց ավելի շարունակվող ադրբեջանական շրջափակումը, իսկ հիմա արդեն՝ ամբողջական մեկուսացումով, հանգեցրել է հումանիտար ծայրահեղ ճգնաժամի: Արցախի 120.000 ժողովուրդը, այդ թվում՝ 30 հազար երեխաներ, ապրում են սննդամթերքի, մանկական կերի, դեղորայքի, բենզինի ու դիզելային վառելիքի, գազամատակարարման բացակայության և էլեկտրաէներգիայի հովհարային անջատումների, սովի մատնվելու վտանգի պայմաններում:




























