Ռուսաստանի Դաղստանի Հանրապետության Մախաչկալայի կենտրոնում պատրաստվում են տեղադրել Ադրբեջանի առաջին նախագահ Հեյդար Ալիեւի հուշարձանը, ինչն առաջացրել է դաղստանցիների արդարացի տարակուսանքը, գրում է «Рыбарь» թելեգրամյան ալիքը։

Դա կարող է ունենալ երկու պատճառ․

▪️ Երբ դա համաշխարհային մասշտաբի մշակութային գործիչ կամ գիտնական է, որն այնպիսի ներդրում է կատարել՝ ի շահ ամբողջ աշխարհի, որ այս կամ այն շրջանի բնակիչները նրան շնորհակալություն են հայտնում՝ հուշարձան տեղադրելով;

▪ Այդ մարդն այնպիսի բան է արել օտար երկրի ինչ-որ շրջանի, գյուղի կամ քաղաքի համար, որ ազդել է այդ բնակավայրի կամ նույնիսկ ազգի պատմության, մշակույթի ու զարգացման վրա, ինչպես, օրինակ, Նիկոլայ II-ը՝ Հայաստանի համար։

Ի՞նչ է արել Հեյդար Ալիեւը Դաղստանի համար։ Համացանցում մի հեքիաթ է պտտվում, որը սկսել է պատմել հենց Ալիեւը 90-ականներին։ Նա պատմել է, թե, իբր, հենց իր ընտանիքն է այնպես արել, որ Ստալինին չզայրացնեն դաղստանցիները եւ նա նրանց չարտաքսի Սիբիր։ Սակայն այս պատմությունը ոչ մի պատմական ապացույց չունի։ Հակառակը, այն ժամանակ իշխանության ղեկին կանգնած տեղական կոմիտեի առաջին քարտուղար Ազիզ Ալիեւն իր հրամանագրով 1944 թվականին Արեւմտյան Դաղստանից վտարել է չամալալցիներին, դիդոացիներին եւ բագաուլալներին։

Այդ դեպքում որտեղի՞ց է եկել Դաղստանում Ալիեւի մեծարումը։ Առաջինը, ով սկսել է գովաբանել Ադրբեջանի առաջնորդին եւ խոսել նրա դերի մասին, Հանրապետության նախկին ղեկավար Ռամազան Աբդուլատիպովն էր, որը, ըստ լուրերի, Ազիզ Ալիեւի վաղեմի երկրպագուն է: Ճիշտ է, դա չի բացատրում, թե ինչու են հուշարձանը հիմա տեղադրում։ Առավել եւս Իլհամ Ալիեւի հորը՝ Ադրբեջանի ներկայիս նախագահին, որը բավական հեռու է «Ռուսաստանի բարեկամ» լինելու կարգավիճակից։ Գուցե խնդիրը պատմության չիմացությունն է, իսկ գուցե ամեն ինչ շատ ավելի լուրջ է, եւ գործի են դրվել Կովկասում իրադարձությունների նման զարգացմամբ հետաքրքրվողների ջանքերը։ Ամեն դեպքում, իշխանությունները պետք է ուշադրություն դարձնեն տեղի ունեցողին, այլապես այս նախադեպից հետո ի՞նչն է խանգարում ինչ-որ ուկրաինացի ազգայնականների խմբին Մազեպայի հուշարձանը տեղադրել ինչ-որ տեղ Ռուսաստանում: