Քուվեյթի Jazeera Airways ավիաընկերությունը Թեհրանից Քուվեյթ թռիչքներ է սկսել Իմամ Հոմեյնիի անվան միջազգային օդանավակայանից, տեղեկացրել է Tasnim-ը։
Քուվեյթի Kuwait Airways ավիաընկերությունն իրականացնում է շաբաթը երեք չվերթ երկու երկրների մայրաքաղաքների միջեւ։
Imam Khomeini Airport City ընկերության գլխավոր տնօրեն Սայիդ Չալանդարին շաբաթ օրը տեղեկացրել է, որ Jazeera Airways-ի առաջին չվերթը կատարվել է ուրբաթ, Imam Khomeini օդանավակայանում։
Jazeera Airways-ի ներկայացրած պլանների համաձայն՝ ավիաընկերությունը կկատարի շաբաթական երկու չվերթ կիրակի եւ ուրբաթ օրերին, Թեհրանից Էլ Քուվեյթ եւ հակառակը, նշել է նա։
Իմամ Հոմեյնիի անվան միջազգային օդանավակայանն ունի անհրաժեշտ ենթակառուցվածք եւ հնարավորություններ չվերթների քանակն ավելացնելու համար, ամփոփել է նա։




























