Իրանի կառավարությունը, Իսլամական հեղափոխության հոգեւոր առաջնորդ Այաթոլլա Խամենեի առաջարկով, արգելել է պետական ընկերություններին եւ հաստատություններին այնպիսի ներկրվող ապրանքներ գնել, որոնք արտադրվում են նաեւ երկրի ներսում, հաղորդում է IRNA-ն:
Համադանում անցկացված կառավարության նիստում, Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հայտարարել է. «Տեղական արտադրության ապրանքների գնումն ամենալավ աջակցությունն է հայրենական արտադրողին»:



























