Հրադադարի ռեժիմի երեք խախտում է գրանցվել Լեռնային Ղարաբաղի Մարտունիի և Շուշիի շրջաններում։ Տուժածներ չկան։ Այս մասին ասվում է ՌԴ խաղաղապահ զորախմբի հուլիսի 15-ի տեղեկագրում։
«Ռուսաստանյան խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ համատեղ այս փաստերով հետաքննություն է անցկացնում։
Երեք երթուղով՝ Մարտակերտի, Մարտունու և Շուշիի շրջաններում պարեկություն է անցկացվել»,- ասվում է հաղորդման մեջ։
Ռուսաստանյան խաղաղապահների անվտանգության ապահովման և հնարավոր միջադեպերի կանխման նպատակով անընդհատ կապ է հաստատված Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբերի հետ։





























