ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Սեւաստոպոլում յոթ անօդաչուների եւ երկու մոտարանավի հարձակման Կիեւի փորձը կանխելու մասին։ Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։
«Սեւ ծովի ջրատարածքի վրա ուկրաինական երկու անօդաչու է ոչնչացվել՝ ափամերձ գծից մեծ հեռավորության վրա։ Եվս հինգ անօդաչու ճնշվել է ՌԷՊ-ի միջոցով։ Կանխված ահաբեկչական հարձակման հետեւանքով տուժածներ եւ ավերածություններ չկան»,-ասվում է հաղորդագրության մեջ։





























