Ամեն օր մեր դիտորդները պարեկում են ՀՀ եւ Ադրբեջանի սահմանամերձ շուրջ 3800 կմ տարածքը։ Այս մասին ասվում է Հայաստանում ԵՄ առաքելության թվիթերյան էջում։

«Որպես ԵՄ քաղաքացիական անզեն առաքելություն ՝ մեր մանդատը անվտանգության իրավիճակի մասին հաշվետվություններ կազմելն է եւ միջադեպերից հետո տեղում ստուգված տեղեկատվություն հավաքելը, ինչպես, օրինակ, այս ուրբաթ Երասխում»,-ասվում է հաղորդագրության մեջ։