Ռուսաստանը պետք է իմանա, որ հարեւանների հետ Իրանի համագործակցությունը կախված է Իրանի ժողովրդի «կարմիր գծերի» պահպանումից, ներառյալ ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, հաղորդում է Mehr-ը:
Ղալիբաֆն ասել է, որ Իրանի խորհրդարանը վճռականորեն մերժում է Իրանի երեք կղզիների վերաբերյալ Ռուսաստանի եւ Պարսից ծոցի համագործակցության խորհրդ համատեղ հայտարարության բովանդակությունը։
Նա նաեւ նշել է, որ Իրանը եւ Ռուսաստանը տարածաշրջանում երկու կարեւոր երկրներ են, որոնք մշակում եւ առաջ են տանում համագործակցությունը տարբեր ոլորտներում՝ հիմնված ընդհանուր շահերի վրա:
Սակայն Ռուսաստանը պետք է իմանա, որ հարեւանների հետ Իրանի համագործակցությունը կախված է Իրանի ժողովրդի «կարմիր գծերի» պահպանումից, ներառյալ տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։





























