Իրանի էներգետիկայի նախարար Ալի Աքբար Մեհրաբիանը հայտարարել է, որ Իրանն ու Ռուսաստանն էլեկտրաէներգիա կփոխանակեն Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի տարածքով, գրում է Mehr-ը։

«Ռուսաստանի հետ էլեկտրաէներգիայի փոխանակման համար մենք օգտվել ենք երկու երթուղուց ՝ Ադրբեջանի Հանրապետություն եւ Հայաստան ու Վրաստան, եւ մենք գտնվում ենք վերջնական բանակցությունների եւ իրականացման գործընթացում»,-ասել է նա։

Նա հավելել է, որ Իրանը ձգտում է էլեկտրաէներգիա փոխանակել որոշ հարեւանների հետ՝ առանց վճարելու:

«Շուտով մենք կսկսենք էլեկտրաէներգիա փոխանակել Ռուսաստանի հետ Ադրբեջանի տարածքով։ Հայաստանի եւ Վրաստանի տարածքով ռուսական էլեկտրացանցին միանալը նույնպես օրակարգում է»,-եզրափակել է նա։