Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն դուրս է գրվել հիվանդանոցից կիրակի օրը` Թել Խաշոմերի «Sheba» բժշկական կենտրոնի շտապ օգնության բաժանմունքում անցկացնելուց հետո, հաղորդում է The Jerusalem Post-ը:

Վարչապետի գրասենյակը հայտարարել է, որ Նեթանյահուն մի քանի թեստ է անցել բժշկական կենտրոնում, եւ դրանք բոլորը նորմալ են։  

Բժշկական հետազոտության ընթացքում ոչ մի արտառոց բան չի հայտնաբերվել, հայտնել է նրա գրասենյակը։