Անցած գիշեր Ղրիմի կամուրջը գրոհել են երկու ուկրաինական անօդաչու թռչող սարքեր, հայտնում է ՌԴ Ազգային հակաահաբեկչական կոմիտեն։
«Ժամը 03:05-ին ուկրաինական երկու անօդաչու վերջրյա սարքեր գրոհել են Ղրիմի կամուրջը։ Կատարված ահաբեկչության հետեւանքով վնասվել է Ղրիմի կամրջի ավտոճանապարհային բաղադրիչը։ Միաժամանակ զոհվել է երկու մեծահասակ, վիրավորվել է մեկ երեխա»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հարուցվել է քրեական գործ «Ահաբեկչություն» հոդվածով։





























