Ռուսական խաղաղապահ զորախումբը հայտնում է Արցախի Մարտակերտի շրջանում հրադադարի պահպանման ռեժիմի խախտման մասին։
«Մարդակերտի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում։ Զոհեր և վիրավորներ չեն եղել։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունն ադրբեջանական և հայկական կողմերի հետ այս փաստի առնչությամբ հետաքննություն է անցկացնում»,- ասվում է ՌԴ ՊՆ հուլիսի 17-ի տեղեկագրում։





























