Իրաքյան Քուրդիստանի (ինքնավար շրջան Իրաքի կազմում) ղեկավար Նեչիրվան Բարզանին երեքշաբթի՝ հուլիսի 18-ին աշխատանքային այց է կատարել Ադրբեջանի Հանրապետություն։

Իրաքյան Քուրդիստանի ղեկավար Նեչիրվան Բարզանիին օդանավակայանում դիմավորել են Ադրբեջանի փոխվարչապետ Ալի Ահմեդովը եւ պաշտոնատար այլ անձինք։

Բարզանին մտադիր է Ալիեւի հետ քննարկել Իրաքի եւ ինքնավար շրջանի հետ Ադրբեջանի հարաբերությունները, ինչպես նաեւ համագործակցության ամրապնդումը տարբեր ոլորտներում։