Մախաչկալայի քաղաքապետ Յուսուպ  Ումավովը  հայտարարություն է արել՝ ի պատասխան Դաղստանում Ադրբեջանի առաջին նախագահ Հեյդար Ալիեւի հուշարձանի տեղադրման շուրջ համացանցում ծավալված բանավեճի, գրում է «Рыбарь» թելեգրամյան ալիքը։

Նա հայտարարել է, որ «խորհրդային եւ ադրբեջանցի քաղաքական գործիչ Հեյդար Ալիեւի հուշարձանը կտեղադրվի փոխշահավետ համագործակցության ամրապնդման եւ Դաղստանի ու Ադրբեջանի ժողովուրդների միջեւ բարիդրացիական հարաբերությունների հետագա զարգացման նպատակով»։

«Սակայն այս խոսքերը ոչ մի կերպ չեն արտացոլում իրականությունը։ Հարաբերությունները բարելավելու համար, որպես կանոն, իրականացվում են մարդասիրական միջոցառումներ կամ ժողովուրդների մշակույթների հետ կապված ինչ-որ բան են հավերժացնում, օրինակ՝ մշակույթի եւ գիտության գործիչների հիշատակը, բայց ոչ այն երկրի ղեկավարի հիշատակը, որի կուրսը լիովին հակառուսական է։

Հաշվի առնելով քաղաքապետի հայտարարությունը, ինչպես նաեւ ադրբեջանական սփյուռքի ազդեցությունը Ռուսաստանի որոշ շրջաններում, հարց է առաջանում, թե ինչու է Մախաչկալայի ղեկավարը պաշտպանում հուշարձանը տեղադրելու գաղափարին»,-գրում է «Рыбарь»-ը։