Պաշտպանության փոխնախարար, Ադրբեջանի ռազմաօդային ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռամիզ Թաիրովը համագործակցության հարցեր է քննարկել Վրաստանի պաշտպանության ուժերի հրամանատարի տեղակալ, գեներալ-մայոր Զազա Չխաիձեի հետ։

Հանդիպմանը կարևորվել է երկու երկրների միջև ռազմական ավիացիայի և հակաօդային պաշտպանության ոլորտում համագործակցության զարգացումը, հաղորդում են տեղական լրատվամիջոցները։

Կողմերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ապահովման, ռազմական համագործակցության զարգացման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։