Մենք Իրանին կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ապակայունացնող գործողությունները, որոնք սպառնում են Հորմուզի նեղուցով ազատ առևտրին։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը։
Նա վստահեցրել է, որ լրացուցիչ ամերիկյան F-16 եւ F-35 կործանիչներ, ինչպես նաեւ ավիակիր Մերձավոր Արեւելք ուղարկելը չի նշանակում Թեհրանի հետ պատերազմի նախապատրաստվել։
Միլլերը պարզաբանել է, որ այդ միջոցառումներն ուղղված են Հորմուզի նեղուցը վերահսկելու կարողության բարձրացմանը։
Նա հիշեցրել է, որ այդ ճանապարհով է անցնում նավթի համաշխարհային մատակարարումների մոտ 20%-ը։




























