Վրաստանի առաջին տիկին Սանդրա Էլիզաբեթ Ռուլովսը մեկնել է Լեհաստան` մասնակցելու Առողջապահության համաշխարհային կազմակերպության համաժողովին, հայտնում է վրացական «Մեդիանյուզ» գործակալությունը:
Ըստ գործակալության, այցի շրջանակներում Լեհաստանի առաջին տիկին Աննա Կոմարովսկին Սանդրա Ռուլովսին հրավիրել է որբ երեխաների ներկայացման պրեմիերային, որի հիմնական թեման` մանկատներից փոքրիկ երեխաներին տարբեր ընտանիքներում բնակեցնելն էր:
Նշենք, որ Լեհաստանը եւ Վրաստանը մանկատների վերաբերյալ աշխատում է մի քանի ծրագրի շուրջ: Ծրագրերից մեկով, նոյեմբերին Թբիլիսիի Գլդանի կոչվող թաղամասում կկառուցվի մանկատուն, որտեղ տասը որբ երեխա կապրի ընտանեկան միջավայրում:




























