Հոկտեմբերի 8 –ի հանրահավաքում Հայ ազգային կոնգրեսը պատրաստվում է ապագայի ծրագիր մշակել: Ինչպես նշեց «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը, հոկտեմբերի 8-ին նախատեսվում է մեծ հանրահավաք, որի ժամանակ էլ դրա մասնակիցները կմշակեն հետագա գործողությունների ծրագիր: «Ձեզ հետ բերեք հնարավորինս շատ մարդիկ, որպեսզի մեր խոսքն ավելի բարձր հնչի»,-հայտարարեց Ն. Փաշինյանը:
Ինչպես նշեց Հայ ազգային կոնգրեսի կառավարման խորհրդի նախագահ Արամ Մանուկյանը, վաղն օպերային թատրոնում տեղի կունենա ժողովրդական արտիստ Վանուշ Խանամիրյանի հրաժեշտի արարողությունը: Այդ կապակցությամբ նա հանրահավքի մասնակիցներին խնդրեց հեռանալ հրապարակից:
Այս րոպեներին սկսվում է «Հայաստան-Մակեդոնիա» ֆուտբոլային խաղի հեռարձակումը:




























