Ազատության հրապարակում հանրահավաքի դուրս եկած Հայ ազգային կոնգրեսի կողմնակիցները նշում են Մարկոսի գոլը, որով բացվեց Եվրո-2012-ի ընտրական վերջին փուլի Հայաստան- Մակեդոնիա խաղի հաշիվը:
Մի քանի րոպե անց հրապարակի ֆուտբոլասերները ցնծությամբ ընդունեցին Հենրիխ Մխիթարյանի գոլը:
Երեւանի Հանրապետական մարզադաշտում անցկացվող խաղը հեռարձակվում է հրապարակում տեղադրված էկրանի միջոցով:




























