Ֆրանսիան պաշտպանում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունն ու անկախությունը: Այս մասին Թբիլիսիի Ազատության հրապարակում իր ելույթի ժամանակ հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին, հաղորդում է «Նովոստի Գրուզիան»:
«Ֆրանսիային չեն գոհացնում եղած արդյունքները: Ես այստեղ եմ եւ հաստատում եմ, որ Ֆրանսիան պաշտպանում է Վրաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը: Ես հաստատում եմ ստորագրված համաձայնագրերի, որոնք պատասխանատվություն են դնում բոլոր կողմերի վրա, կատարմանը հետեւելու իմ պարտավորությունը»,- նշել է նա:
Ֆրանսիայի առաջնորդն ընդգծել է, որ վրաց ժողովուրդն իրավունք ունի ինքնուրույն ընտրել իր ճանապարհն ու իր դաշնակիցներին:
Հիշեցնենք, որ 2008թ. օգոստոսին ռուս-վրացական պատերազմի ժամանակ Ֆրանսիան հանդես եկավ որպես միջնորդ` Թբիլիսիի եւ Մոսկվայի միջեւ հրադադարի համաձայնագրի կնքման հարցում:



























