Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Մոհամմադ Բաղերին չորեքշաբթի այցելել է Արեւմտյան Ատրպատական նահանգի Փոլդաշտ սահմանային անցակետ, որը գտնվում է Նախիջեւանի սահմանին։ Այդ մասին հաղորդում է IRNA գործակալությունը:
Գեներալ Բաղերին Իրանի Իսլամական Հանրապետության բանակի հրամանատարի եւ մի խումբ պատգամավորների ու հրամանատարների ուղեկցությամբ հանդիպել է Փոլդաշտի ղեկավարների հետ։
Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի խոսքով՝ այսօր երկրի զինված ուժերի զսպող հզորությունն առավել քան երբեւէ բարձր է, եւ զինված ուժերի բոլոր միավորումները գտնվում են լիակատար մարտական պատրաստության վիճակում:
Նա այս այցի հիմնական նպատակն անվանել է Ադրբեջանի հետ Իրանի սահմանի պասիվ պաշտպանության դիտարկումը։




























