Ամերիկյան Փենսիլվանիա նահանգում, Նորս-Բիվեր ավանում, գողացել են 15 մետրանոց մետաղական կամուրջը: Այս մասին հայտնել են տեղի իրավապահ մարմինները, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Ոստիկանության տվյալներով, միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում:
6 մետր լայնություն ունեցող, հետիոտնի համար նախատեսված կամուրջը գտնվել է անտառային վայրում` Փիթսբուրգից 96 կմ հեռավորության վրա: Կամուրջի անհետանալը միանգամից չի նկատվել, քանի որ այդ տարածքով շատ քիչ մարդ է անցնում:
Կամուրջի արժեքը մոտ 100 հազար դոլար է: Ամենայն հավանականությամբ, մետաղական կոնստրուկցիաները գողերին պետք է եղել, որ այն հաձնեն որպես մետաղի ջարդոն:




























