Երեւանի Ազատության հրապարակում քոչարի են պարում Մակեդոնիայի  թիմի նկատմամբ Հայաստանի հավաքականի 4:1 հաշով հաղթանակի պատվին: Հիշեցնենք, որ այս հրապարկում, որտեղ անցակացվում են Հայ ազգային կոնգրեսի շուրջօրյա հանրահավաքները, այսօր ֆուտբոլային մրցախաղը հեռարձակվել է հրապարակում տեղադրված էկրանի միջոցով:

Խաղի ավարտին խոսք վերցնելով` ՀԱԿ անդամ Նիկոլ Փաշինյանը  հավաքվածներին առաջարկել է  դիտել նաեւ Սլովակիա-Ռուսաստան խաղը, որը Հայաստանի հանրային հեռտուստաընկերությունը կհեռարձակի գիշերը: