Թուրքիայի Թոփգաթըի տարածքում, շրջվել է Բայրամփաշադանից Ուսկուդարա ուղեւորվող միկրոավտոբուսը, որում եղել է արագ արձագանքման ջոկատը: Նրանք Ուսկուդարա պետք է հասնեին, ապահովելու համար Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երթուղու անվտանգությունը:

Ինչպես հաղորդում է SalamNews-ը` վկայակոչելով թուրքական լրատվամիջոցները, ավտոբուսում գտնվող ոստիկաններից 8-ը թեթեւ վնասվածքներ են ստացել:

Ավտոմայրուղու վրա երթեւեկությունը վերականգնվել է, երբ հատուկ մեքենայի օգնությամբ, ավտոբուսը հեռացվել է ճանապարհի վրայից: