Բարեբախտաբար, Ադրբեջանի հետ մեր հարաբերությունները զարգանում են, եւ մենք սահմանային եւ անվտանգության հարցերում որեւէ խնդիր չունենք։ Այս մասին հայտարարել է Իրանի զինված ուժերի շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերին՝ այցելելով Ադրբեջանի Հանրապետության հետ երկրի ընդհանուր սահման ՝ հյուսիսային սահմաններին անվտանգության հետ կապված իրավիճակը ստուգելու համար, հաղորդում է Mehr-ը։
«Երկու երկրների միջեւ տնտեսական հարաբերությունները զարգանում եւ խորանում են ամեն օր։ Այս այցը միայն պարբերական այց է, որն ամեն տարի տեղի է ունենում երկրի սահմաններին»,-նշել է նա։
Երկրի սահմաններին ցանկացած ագրեսիայի զինված ուժերի արձագանքի մասին հարցին նա պատասխանել է․ «Անշուշտ, մեր պատասխանը կլինի ուժեղ եւ հեղինակավոր»։





























