Հայաստանի հավաքականի երկրպագուների մեքենաները գրեթե ամբողջությամբ փակել են երթեւեկությունը Հանրապետության հրապարակում: Մեքենաները նույնիսկ դուրս են եկել կենտրոնի օվալաձեւ հատվածի վրա, որը փակ է ավտոտրանսպորտի համար:

Հանրապետության հրապարակ տանող Աբովյան փողոցում, «Մոսկվա» կինոթատրոնի մոտ,  300-մետրանոց խցանում է առաջացել: Տոնական «ծուղակի» մեջ են հայտնվել մի քանի երթուղային տաքսիներ:

Մարզադաշտից դուրս եկող մարզասերները բարձրանում են Աբովյան փողոցով եւ Հյուսիսային պողոտայով: Երկու -երեք տեղ ձեւավորվել են պարողների խմբեր: