Մոսկվայում չեբուրեկ պատրաստող խոհարարը սպանել է իր կնոջ հորը եւ նրա մսից ազգային կարկանդակ պատրաստել: Հաղորդվում է, որ 55-ամյա խոհարարը վիճել է 82-ամյա աներոջ հետ եւ հարբած կռվի ժամանակ սպանել նրան:
Հանցագործության հետքերը կոծկելու ավելի լավ միջոց չգտնելով` չարագործը կտրտել է ազգականի մարմինը եւ կարկանդակի համար լցոնման միս պատրաստել: Մինչ հանցագործությունը կբացահայտվեր, նա արդեն հասցրել է վաճառել մարդու մսից պատրաստած տասնյակ կարկանդակներ, հաղորդում է «Սվոբոդնայա պրեսան»:
Խոհարարը ձերբակալվել է եւ ուղարկվել դատահոգեբանական փորձաքննության` պարզելու, արդյոք հանցագործության պահին մեղսունակ է եղել:
«Սպանությունը կենցաղային է: 1956թ. ծնված տղամարդը սեպտեմբերի 18-ին սպանել է իր 82-ամյա աներոջը, եւ որպեսզի աննկատ դուրս տանի մարմինը, կտրատել է այն ու մնացորդները թաքցրել տարբեր տեղերում: Սեպտեմբերի 22-ին մարմնի բոլոր մասերը հայտնաբերվել են, եզրակացությունը կլինի ավելի ուշ, սակայն կարող եմ ասել, որ դրանք մեկ ամբողջություն են կազմում», - Life News-ին ասել է քննիչը:




























