Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի նախավերջին խաղում մակեդոնացիներին 4:1 հաշվով հաղթելուց հետո Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հետխաղային մամուլի ասուլիսում հայտարարեց, որ B խմբում գլխավոր մրցակից Ռուսաստանի հավաքականի հանդիպումը սլովակների հետ իրեն չի հետաքրքրում: Վարդան Մինասյանը հրաժարվեց խոսել նաեւ հոկտեմբերի 11-ին Դուբլինում կայանալիք Իռլանդիա - Հայաստան վճռական հանդիպման մասին:
Գնահատելով Հայաստանի հավաքականի խաղը մակեդոնացիների հետ` Մինասյանը նշեց, որ իր ֆուտբոլիստների փոխանցումներից եւ շարժումից այնքան էլ գոհ չէ, սակայն գլխավոր նպատակը երեք միավորն էր եւ այդ խնդիրը լուծված է:
Հայաստանի հավաքականը վերջին տուրից առաջ պահպանում է Եվրոպայի առաջնության եզրափակիչ դուրս գալու հնարավորություն: Իռլանդացիների հետ խաղում Հայաստանի հավաքականին անհրաժեշտ է հաղթանակ:




























