Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարի ուղեգիրը նվաճած աշխարհի չեմպիոն Իսպանիան նախավերջին ընտրական խաղում դարձյալ հաղթանակ տարավ: I խմբում երկրորդ տեղի համար պայքարող Չեխիայի հավաքականը սեփական խաղադաշտում իսպանացիներին պարտվեց 0:2 հաշվով: Գոլի հեղինակ դարձան Խուան Մատան ու Խաբի Ալոնսոն: