Ադրբեջանի իշխանությունները օկուպացված հայկական Շուշի քաղաքում կազմակերպել են «գլոբալ մեդիա ֆորում»՝ «Նոր լրատվամիջոցները չորրորդ արդյունաբերական հեղափոխության ժամանակ» շքեղ խորագրով։

ԱՊԱ-ն հայտնում է, որ ֆորումում ընդհանուր առմամբ ներկայացված են 120 լրատվամիջոցներ և ավելի քան 250 մասնակիցներ 50 երկրներից։ Ֆորումը կտևի մինչև հուլիսի 23-ը։ Շուշիի շրջանում է նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։