Լեհաստանը հայտնել է Բելառուսի հետ սահմանին զորքեր տեղափոխելու մասին՝ կապված «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության մասնակցությամբ զորավարժությունների հետ։ Այս մասին հայտարարել է Անվտանգության հարցերով կառավարական կոմիտեի ներկայացուցիչ Զբիգնեւ Հոֆմանը։

«Կոմիտեն վերլուծել է հնարավոր սպառնալիքները, այդ թվում՝ «Վագներ»-ի ստորաբաժանումների տեղակայումը։ Այդ կապակցությամբ պաշտպանության նախարար, կոմիտեի ղեկավար Մարիուշ Բլաշչակը որոշում է կայացրել մեր ռազմական կազմավորումները արեւմուտքից տեղափոխել Լեհաստանի արեւելք»,-ասել է նա։

Հոֆմանը նշել է, որ այդ ստորաբաժանումների խնդիրը զորավարժություններն են, ինչպես նաեւ պոտենցիալ ագրեսորին զսպելը։

Լեհաստանի իշխանության վարկածով՝ բելառուսական բանակի եւ «Վագներ» ՄՌԸ-ի համատեղ զորավարժությունները սադրանք են։