Անգլիայի հավաքականը նվաճեց Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարի ուղեգիր: Ընտրական փուլի վերջին խաղում Կապելոյի թիմը 2:2 հաշվով ավարտեց արտագնա հանդիպումը Չեռնոգորիայի հետ եւ G խմբում վաստակեց 18 միավոր: Ոչ ոքիի շնորհիվ Չեռնոգորիան ապահովեց երկրորդ տեղը եւ ուղեգրի համար պայքարը կշարունակի անցումային հանդիպումներում: Շվեյցարիան 0:2 հաշվով պարտվեց Ուելսին: