Ռուսաստանում չեն բացառում Թուրքիայի հետ հացահատիկի նոր գործարքի հնարավորությունը։ Այս մասին մամուլի ասուլիսում հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարի տեղակալ Սերգեյ Վերշինինը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։
Ըստ նրա, կարող են քննարկվել համաշխարհային շուկա հացահատիկի և պարարտանյութերի հետագա մատակարարումների ցանկացած տարբերակներ։
«Թուրքիայի հետ մենք շատ սերտ փոխգործողություն ունենք, ավանդական փոխգործողություն, և հիմա նույնպես կարծիքներ ենք փոխանակում այն մասին, թե ինչ կարելի է անել այս իրավիճակում»,- ասել է Վերշինինը։
Հացահատիկի գործարքի գործողությունը դադարեցվել էր հուլիսի 18-ից, երկուշաբթի ՌԴ-ն իրազեկել էր Թուրքիային, Ուկրաինային և ՄԱԿ-ին դրա երկարաձգման դեմ առարկելու մասին։




























