Ես իմ իշխանության մնալն արդարացնում եմ ընտրություններով եւ ժողովրդի որոշմամբ։ Այս մասին այսօր՝ հուլիսի 21-ին, «Ֆրանս-պրեսս» գործակալության հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան լրագրողի այն հարցին, թե նոյեմբերի 9-ից հետո ինչպե՞ս է ինքն արդարացնում իշխանության մնալը։
«Այն ինչ ես ասել եւ արել, կրել եւ կրում եմ պատասխանատվությունը։ Նոյեմբերի 9-ից հետո հրաժարական տվեցի, որ պատասխանեմ ձեր տված հարցին։ Այդ հարցը ինձ, մեր քաղաքական թիմի մոտ էլ է ծագել, չնայած շատերին թվում է՝ միայն իրենց մոտ է ծագել։ Մենք այս մանդատը ստացել ենք ժողովրդից եւ պատրաստ ենք հանձնել այդ մանդատը, բայց միայն ժողովրդին, ու պատրաստ ենք ապահովել պայմաններ, որ ժողովուրդը որոշի՝ ում փոխանցի մանդատը։ Ժողովուրդը կատարե՞լ է իր լավագույն ընտրությունը` կարող է պատասխանել միայն ժողովուրդն առաջիկա ընտրություններում։











