Հանրապետության տարածքում` հուլիսի 22-ի ցերեկը, 24-27-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Հուլիսի 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավարևելյան` 3-5 մ/վ, ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հուլիսի 24-25-ն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով:
Ինչպես NEWS.am-ի թղթակցին տեղեկացրել են «Հայպետհիդրոմետից», Երեւանում հուլիսի 22-ի, 24-27-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Հուլիսի 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +20+22, վաղը ցերեկը՝ +35+37։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +27+32,
Կոտայքի լեռներում գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +26+30,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +19+21, ցերեկը՝ +33+35,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +11+16, ցերեկը՝ +24+28,
Լոռիում գիշերը՝ +12+17, ցերեկը՝ +26+31,
Տավուշում գիշերը՝ +16+20, ցերեկը՝ +30 +35,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ +10+14, ցերեկը՝ +25+29,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +18+22, ցերեկը՝ +32+37,
Արարատում գիշերը՝ +20+23, ցերեկը՝ +37+39,
Արմավիրում գիշերը՝ +17+20, ցերեկը՝ +36+38,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +10+13, ցերեկը՝ +27+29,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +20+23, ցերեկը՝ +37+39,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +20+24, ցերեկը՝ +34+37,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +13+16, ցերեկը՝ +23+30,
Արցախում գիշերը՝ +20+24, ցերեկը՝ +32+37։




























