Հապճեպ ստեղծված «արեւմտյան Ադրբեջանի համայնքը» որոշել է հիշեցնել իր մասին եւ հանդես է եկել հայտարարությամբ, որը պարունակում է բազմաթիվ մեղադրանքներ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հասցեին։
Հայտարարությունում, որը հրապարակել են ադրբեջանական ԶԼՄ-ները, Հայաստանի կառավարությունը մեղադրվում է «կեղծավորության» եւ «մարդու իրավունքների չարաշահման» մեջ, ընդ որում՝ «իր տարածքային-ծավալապաշտական պլանների իրագործման նպատակներով»։ Վիրավորված տոնի պատճառն այն է, որ Հայաստանի իշխանությունները «հրաժարվում են բանավեճերից» «ադրբեջանցի փախստականներին վերադարձնելու» հարցի վերաբերյալ։
Հայտարարության հեղինակներն այս թեմայից թռիչք են կատարում այն պնդումներին, որոնց համաձայն՝ «Հայաստանը փորձում է լկտիաբար չարաշահել մարդու իրավունքների թեման էթնիկ հայերի հանդեպ, որոնք ապրում են Ադրբեջանի Ղարաբաղի տնտեսական շրջանում։ Հայաստանի հավակնությունները, ըստ էության չհիմնավորված լինելով, կրում են Ադրբեջանի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության դեմ ոտնձգության բնույթ»։ Այնուհետեւ շարունակվում է նույն ոգով։
Ամփոփելով՝ օպուսի հեղինակները պահանջում են միջազգային հանրությունից դատապարտել Հայաստանի գործողությունները, իսկ Հայաստանից՝ «կատարել իր վրա դրված պարտավորությունները քշված ադրբեջանցիների վերադարձը Հայաստանի իրենց տներ ապահովելու եւ արժանապատվությունը հարգելու վերաբերյալ եւ վերջ դնել մարդու իրավունքների օպորտունիստական եւ կեղծավոր չարաշահմանը»։





























