Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) շտաբի շենքի մոտ (Մոսկվա) գտել են կասկածելի արկղ՝ «Ռադիում» մակագրությամբ, տեղեկացրել է աղբյուրը հատուկ ծառայություններում։
Արկղը հայտնաբերել են այգում, ծառի վրա, ՀԱՊԿ Լենինգրադյան պողոտայում գտնվող շտաբի մոտ։ Այստեղ են եկել մասնագետներ՝ հետազոտելու համար, տեղեկացրել է ՏԱՍՍ-ի աբյուրը։
Արկղը բացելիս հայտնաբերվել են ռադիոզոնդ եւ եղանակային սարք։ Դրանք առգրավվել են եւ ուղարկվել փորձաքննության, տեղեկացրել է աղբյուրը։




























