Հացի խնդիրը, հացի արտադրամասերի դիմաց գոյացող հերթերը միայն մայրաքաղաքում չեն, շրջկենտրոններում եւ գյուղերում ապրողները նույնպես ժամերով ստիպված են հացի հերթերում սպասել: Ասվում է Արցախի հանրային ՀԸ-ն պատրաստած ռեպորտաժում:
Մարտակերտում գործող հացի արտադրամասերից ոչ բոլորն են գործում:
Վառելքի բացակայության պատճառով միայն հացի արտադրամասերից է հնարավոր լինում հաց ձեռք բերել, այն էլ՝ սահմանափակ քանակով: Մեր գործընկերներն այս օրերին Մարտակերտում են եւ անձամբ են ծանոթացել բնակիչների խնդիրներին:
Մանրամասները՝ տեսանյութում:











