Սիստան ու Բելուջիստան նահանգի Հաշ-Թաֆթան ճանապարհին ահաբեկչություն է իրականացվել։

Հարձակման է ենթարկվել ճանապարհային ոստիկանության ավտոմեքենան։ Ինչպես տեղեկացնում են իրանական ԶԼՄ-ները, զոհ է դարձել չորս իրավապահ։

Պակիստանին սահմանակից Սիստան ու Բելուջիստան նահանգը վերջին տարիներին ինչպես քաղաքացիների, այնպես էլ անվտանգության ուժերի դեմ մի քանի ահաբեկչության է ենթարկվել։