Մի խումբ արցախցիներ Արցախում իրավիճակի հարցով փակել են Երևան Բաղրամյան պողոտայի սկզբնամասը:
Նրանք իրենց մոտ կրում են ռուսալեզու և անգլալեզու գրառումներով պաստառներ՝ «Դադարեցնել Արցախի շրջափակումը», «Բացեք կյանքի ճանապարհը», «Մենք ոչ ենք ասում կեղծ հումանիզմին»:
Նրանք քաղաքացիներին կոչ են անում դուրս գալ և միանալ իրենց։
Ոստիկանները բարձրախոսով հորդորում են բացել պողոտան:
Ակցիայի մասնակիցներից մեկը հայտարարեց, որ սա իրազեկման խաղաղ ակցիա է, որի նպատակն է քաղաքացիների ուշադրությունը հրավիրել ծայրահեղ աղետալի վիճակում գտնվող արցախցիների վիճակի վրա. «Ընդամենը մեկ րոպե միացեք մեզ, որ արցախցիները տեսնեն, որ իրենք մենակ չեն»,-ասաց նա:
Ավելի ուշ մասնակիցները մեկը՝ Լիանա Պետրոսյանը, հայտարարեց, որ դադարեցնում են ակցիան՝ նաև իրազեկելով վաղը կայանալիք հանրահավաքի մասին։











