Հայոց ցեղասպանությունն իրողություն է... Մենք չենք կարող անտեսել դա: Այդ մասին Թուրքիան էլ գիտի, ուղղակի քաղաքական պատճառներից ելնելով հերքում է:
Այդ մասին ասել է նախօրեին Հայաստանում գտնվող Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիին` պատասխանելով թուրքական «Hurriyet» պարբերականի թղթակցի հարցին. «Թուրքիան պետք է ճանաչի Ցեղասպանությունը. Սա անկե՞ղծ կոչ է, թե՞ դա այլ պատճառներով է պայմանավորված»:
«Սա ասել եմ նաև վարչապետ Էրդողանին... Կարծում եմ այս հարցում Ֆրանսիան կարեւոր առաքելություն ունի. ամենից կարեւոր երկիրն է այդ հարցը րոպե առաջ լուծելու համար գործողության անցնելու տեսանկյունից: Հույս ունեմ իմ կոչը արձագանք կունենա: Գերմանիան ու Ֆրանսիան երկրորդ աշխարհամարտից հետո` աշխարհի ամենամեծ ցեղասպանությունից հետո, այսօր կարողացել են լինել Եվրոպայի ամենամերձ երկու դաշնակիցներ: Հաշտության համար համարձակություն է պետք: Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը»,- ասել է Սարկոզին:




























