Իրանի Խուզեստան նահանգի (երկրի հարավ-արեւմուտք) Բեհբահան քաղաքի Bid Boland գազավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել, մեկ մարդ մահացել է, տեղեկացրել է Young Journalists Club (YJC) գործակալությունը։
Բեհբահան քաղաքի Persian Gulf Bid Boland գազավերամշակման գործարանի արտադրանքի փոխադրագծերից մեկում բռնկված հրդեհի հետեւանքով մահացել է բեռնատարի վարորդը, որն աշխատում էր այդ ընկերությունում։
Գործակալության տեղեկացմամբ՝ հրդեհը մարվել է, միջադեպը չի խանգարել ձեռնարկության աշխատանքին։





























